Հաջորդ չորս տարիների ընթացքում 13 000 փախստական կստանա բնակելի տարածք. Էկատերինե Տիկարաձե
Հաջորդ չորս տարիների ընթացքում 13 000 փախստական կստանա բնակելի տարածք. Էկատերինե Տիկարաձե

Մենք պատասխանատվություն ենք ստանձնել, որ հոգանք մեր հայրենիքում տեղահանվածներին խնամելու մասին և այս խոստումը կկատարենք անսասան, – այս մասին խորհրդարանում տեղի ունեցած հանձնաժողովի նիստում, հայտարարել է  Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի թեկնածու, Էկատերինե Տիկարաձեն:

Նախարարի թեկնածուի խոսքով, նախարարությունն արդեն բավարարել է շուրջ 23 000 տեղահանված ընտանիքի պահանջը:

«2021 թվականի ընթացքում մենք նախատեսում ենք բնակարան տրամադրել շուրջ 3 500 տեղահանված ընտանիքի: Իսկ առաջիկա չորս տարիների ընթացքում, մեր ծրագրի համաձայն, 13 000 տեղահանվածներ բնակարան կստանան: Բնակարան տրամադրելուց բացի, մեր խնդիրն է օգնել տեղահանվածներին սոցիալական ինտեգրման, զբաղվածության և տնտեսական հզորացման գործում: Այդ նպատակով մենք նրանց զգալի աջակցություն ենք ցուցաբերում զբաղվածության, կենսամիջոցների և անձնական բիզնեսի գործունեության համար: Առողջ քաղաքացին, սոցիալական բարեկեցությունը և պատշաճ աշխատանքային միջավայրը շարունակում են մնալ մեր գործակալության անսասան առաջնահերթությունները», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Թողնել մեկնաբանություն