Ամբողջ երկրի մասշտաբով ռեստորանները կաշխատեն մինչև ժամը 22:00-ն
Ամբողջ երկրի մասշտաբով ռեստորանները կաշխատեն մինչև ժամը 22:00-ն

Ամբողջ երկրի մասշտաբով ռեստորանները կաշխատեն մինչև ժամը 22:00-ն,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է փոխվարչապետ, Մաիա Ցքիթիշվիլին:

«Թբիլիսիում, Քութաիսիում, Մցխեթայում և Բաթումիում ռեստորանների աշխատանքը սահմանափակված էր մինչև 22:00-ն: Մինչև 22:00-ն էին աշխատում այդ քաղաքներում բոլոր սննդի օբյեկտները, սակայն նախատեսելով այն, որ ռեստորաններում և այնտեղ կազմակերպվող միջոցառումների, խնջույքների ժամանակ նկատվում է վարակման բավականին մեծ քանակություն, ուստի այսօր մենք որոշեցինք, որ ամբողջ երկրի մասշտաբով ռեստորանները աշխատեն մինչև ժամը 22:00-ն», – ասաց Մայա kկիտիշվիլին:

Թողնել մեկնաբանություն