Աճուրդի ենք դուրս բերելու 100 միլիոնանոց դրամաշնորհ, որպեսզի ոչ մի սկսված շինարարություն չկանգնի. Գիորգի Գախարիա
Աճուրդի ենք դուրս բերելու 100 միլիոնանոց դրամաշնորհ, որպեսզի ոչ մի սկսված շինարարություն չկանգնի. Գիորգի Գախարիա

Աճուրդի ենք դուրս բերելու 100 միլիոնանոց դրամաշնորհ, որպեսզի ոչ մի սկսված շինարարություն չկանգնի,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:

Վարչապետի խոսքով, կառավարությունը ամեն կերպ ապահովագրելու է անավարտ շինարարությունները:

«Հաջորդ քայլը, որը մենք քննարկում ենք, դա սկսված ոլորտային օգնության ծրագրի մեկնարկն է: Մենք այսօր պետք է հայտարարենք հարյուր միլիոն լարի դրամաշնորհային աճուրդ, ինչը նշանակում է, որ ամեն կերպ ապահովագրելու ենք երկրում անավարտ շինարարությունները: Ինչպես գիտեք, շինարարական բիզնեսի զարգացման համար սկսել ենք խթանել հիպոթեկային վարկերը,  սուբսիդավորելով վարկի տոկոսները: Այնուամենայնիվ, դա բավարար չէ, և այսօր մենք աճուրդի կհանենք հարյուր միլիոն երաշխիք, որ սկսված շինարարությունից ոչ մեկը չմնա անավարտ: Բոլորս հիշում են թե ինչ էր տեղի ունեում 2008-2009 թվականների ճգնաժամերից հետո: Այն ժամանակ սկսված շինարարությունները անավարտ են և մինչ օրս աղավաղում են ոչ միայն Թբիլիսիի, այլև շատ այլ քաղաքների տեսքը»,- ասել է Գախարիան: