Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Կարանտինային ռեժիմ սահմանելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումների շրջանակներում:
«Հայտարարում ենք համընդհանուր կարանտին, որը կսկսվի վաղը, առավոտյան 08:00-ից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Բացի այդ, վաղվանից Վրաստանում, ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն կգործի պարետային ժամ, որը նկատի ունի տեղաշարժի սահմանափակում:
Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ից: