Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում:

Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 626 դեպքից բուժվել է 297 պացիենտ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 10 անձ:

Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

4702 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկամն տակ՝ 459 պացիենտ: