Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք և ապաքինվել ևս հինգ պացիենտ
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք և ապաքինվել ևս հինգ պացիենտ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Այս մասին հայտնում է Ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիան: Նրա խոսքով, ապաքինվել է ևս հինգ պացիենտ:

Այս պահին, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 783 դեպք, իսկ ապաքինվածների թիվը կազմում է 605:

Սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Նոր կորոնավիրուսի արդյունքում մահացել է 12 վարակակիր:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 031 քաղաքացի, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 262 անձ:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան