Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, իսկ վեցը՝ ապաքինվել
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, իսկ վեցը՝ ապաքինվել: Այս մասին տեղեկությունը րոպեներ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge վեբ-կայքում:
Հետևաբար, այս պահին Վրաստանում կա կորոնավիրուսի հաստատված 695 դեպք, որից 425-ը՝ առողջացած, 12-ը՝ մահվան ելքով:
Արտասահմանից բուժման նպատակով ժամանել է Վրաստանի երեք քաղաքացի:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 3 822, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 360 անձ: