Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված պաշտոնական ՝ stopcov.ge կայքում:
Կայքի տվյալներով երկրում այս պահին գրանցված 40 դեպք կա, այդ թվում մեկը առողջացել է:
Դրա հետ մեկտեղ, կարանտինում է գտնվում 1344 մարդ: Ստացիոնար դիտարկման տակ է 216 մարդ: