Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, 23 մարդ առողջացել է
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:
Կայքում հրապարակված տեղեկության համաձայն, այս պահին Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 647 դեպք: Առողջացել է 372 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4373, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 386 քաղաքացի: