Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, 19 մարդ առողջացել է
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում ՝ stopcov.ge:
Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 794 դեպք: Առողջացել է ևս 19 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 624:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2494 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 301մարդ: