Վրաստանում, երեք րոպե տարբերությամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ
Վրաստանում, երեք րոպե տարբերությամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Վրաստանում, երեք րոպե տարբերությամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, առաջին ցնցումները գրանցվել են Օնի քաղաքից հարավ-արևելք 14 կիլոմետրում, Մարթգաջինա գյուղում, Թբիլիսիի ժամանակով 05:17-ին: Ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ:

05:20-ին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Սաչխերեից 8 կիլոմետրում, Դրբո գյուղի մոտ:

Ավերածությունների մասին տեղեկություն չի տարածվում: