Վրաստանում ընթացող նախագահական ընտրությունների նկատմամբ կա մեծ հետաքրքրություն. ԵԱՀԿ-ի հատուկ համակարգող
Վրաստանում ընթացող նախագահական ընտրությունների նկատմամբ կա մեծ հետաքրքրություն. ԵԱՀԿ-ի հատուկ համակարգող

ԵԱՀԿ-ի հատուկ համակարգող Կրիստիան Վիգենինը հայտարարում է, որ Վրաստանում ընթացող նախագահական ընտրությունների նկատմամբ կա մեծ հետաքրքրություն:

Ինչպես հայտարարել է Կրիստիան Վիգենինը, ԵԱՀԿ-ն նախագահական ընտրություններին ուղարկել է ամենամեծ առաքելությունը:

«Ուսումնասիրում ենք ընտրությունները, վրաց ժողովրդին հայտնում ենք համերաշխություն: Ցանկանում ենք հավաստիացնել, որ այս ընտրությունները կլինեն ազատ և արդար: Կունենանք շատ օբյեկտիվ գնահատական: Հույս ենք հայտնում, որ ընտրությունները կլինեն խաղաղ, որ վրաց ժողովրդին կտրվի ընտրությունների մասնակցելու հնարավորություն և արդյունքը կլինի նրանց ցանկությանը համապատասխան: Սա է մեր առաքելությունը և խնդիրը»,- հայտարարել է Կրիստիան Վիգենինը: