Վրաստանում բիզնեսի բացման ցուցանիշը կայուն բարձր է, որը իրականացված բարեփոխումների արդյունք է. Արժույթի միջազգային հիմնադրամ

Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում նոր բիզնեսներ բացելու ցուցանիշը  բավականին ցածր է այլ տարածաշրջաններից, այդ թվում Աֆրիկայի պետություններից: Սակայն, այս տեսանկյունից բացառություն է Վրաստանը,- ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Կովկաս և Կենտրոնական Ասիա. Տարածաշրջանի աճի ներուժի յուրացումը» վերտառությամբ զեկույցում:

«Վրաստանում 2000-ականների սկզբին և վերջին տարիներին իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունք է նոր բիզնեսների բացման կայուն բարձր ցուցանիշը, ինչպես նաև մասնավոր ներդրումների մակարդակը, որը գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը»,- նշված է փաստաթղթում:

Զեկույցում բերված է աղյուսակ, որտեղ Վրաստանում նոր բիզնեսներ բացելու ցուցանիշը գերազանցում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ զարգացած երկրների վիճակագրությանը:

Վրաստանի վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, սեպտեմբերին գրանցված նոր ձեռնարկությունների քանակը կազմել է 4 071: