Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել արժույթի միջազգային հիմնադրամին
Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել արժույթի միջազգային հիմնադրամին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենին և գործադիր տնօրենների  խորհրդին:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը  իր Թվիթերում գրում է, որ արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, ընթացիկ ծրագրի  200 միլիոն դոլարով ավելացումը միջազգային դոնորների համար կարևոր ուղերձ է:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենին, տնօրենների խորհրդին և բանակցային առաքելությանը  VI տեսությունը ավարտելու և ներկայիս ծրագիրը 200 միլիոն դոլարով ավելացնելու համար: Սա կարևոր ուղերձն է միջազգային դոնորների համար: Միասին կանգնելով, մենք անպայման կհաղթենք անտեսանելի թշնամուն»,- Tգրում է Գիորգի Գախարիան:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ավարտել է Վրաստանում ընթացող «ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմով» աջակցվող եռամյա ծրագրի վեցերորդ տեսությունը: ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է Վրաստանին տրվող քվոտայի 130 տոկոսանոց աճը: Վրաստանին ձեռնհաս է դառնում 147 միլիոն SDR (մոտավորապես 200 միլիոն դոլար) բյուջետային օգնության տեսքով:

Վրաստանին 200 միլիոն դոլար տրամադրելու կապակցությամբ արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների կողմից ընդունած որոշմանը իր թվթերում արձագանքել է արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրենը: Քրիստալինա Գեորգիևան ողջունում է Վրաստանի ջանքերը նոր կորոնավիրուսի պայմաններում, առողջապահության ոլորտի բյուջետային ծախսերի ավելացման, սոցիալական պաշտպանության ամրապնդման և նոր կորոնավիրուսի պայմաններում մասնավոր հատվածին օժանդակելու ուղղությամբ: