Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հանդիպել է արժույթի միջազգային հիմնադրամի գնահատողների առաքելությանը
Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հանդիպել է արժույթի միջազգային հիմնադրամի գնահատողների առաքելությանը

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատող առաքելությունը, Մերսեդես Վերա-Մարտինի գլխավորությամբ սկսել է հանդիպումները Վրաստանում:

«Կովիդ 19»-ի գլոբալ համավարակից ելնելով, թվով 7-րդ գնահատման առաքելությունը աշխատում է վիրտուալ ռեժիմում:

Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարանիի հետ հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում զրուցել են մակրոտնտեսական պարամետրերի մասին, որին պետք է հիմնված լինի 2021 թվականի հետհամավարակային բյուջեն:

Գնահատող առաքելությանը սեպտեմբերին նախորդել էր արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը կառավարության անդամների հետ, որի ընթացքում առաքելությունը դրական գնահատեց Վրաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, համավարակի սոցիալական և տնտեսական ազդեցությունը դադարեցնելու տեսանկյունից:

Ընդգծվել է,  կառուցվածքային բարեփոխումների շարունակականության կարևորությունը, որպեսզի պահպանվի Վրաստանի միջնաժամկետ աճի ներուժը և արագացվի տնտեսության վերականգնումը:

ԱՄՀ-ի առաքելությունը վիրտուալ ձևաչափով կաշխատի երկու շաբաթվա ընթացքում: