Վրաստանում այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Վրաստանում այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վրաստանում այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Օդերևութաբանները հայտարարում են, որ այսօր Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր են տեղումններ, իսկ փետրվարի 19-20-ին երկրի տարածքի մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն օրվա ժամերին Արևմտյան Վրաստանում կլինի +12, +17, իսկ Արևելյան Վրաստանում՝ +10, +15:

«Թբիլիսիում փետրվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կհասնի +12, +14 աստիճանի»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: