Վրաստանում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Վրաստանում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Վրաստանում այսօր և վաղը (հունվարի 31-ին և փետրվարի մեկին) սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն, որոշ վայրերում՝ ուժգին,- այս մասին տեղեկություն է տարածում Միջավայրի ազգային գործակալությունը:

Բացի այդ, օդերևութաբանները կանխատեսում են մառախուղ և ձնաբուք, ծովում սպասում են 4-5 բալ փոթորիկ:

Ինչպես նաև, այսօր և վաղը կփչի ուժգին քամի:

Միջավայրի ազգային գործակալությունը հայտարարում է, որ սպասվող ուժգին տեղումները հնարավոր է լեռնային գոտիներում դառնան ձնակույտի ձևավորման և սողանքի ակտիվացման պատճառ: