Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք, ապաքինվել է 2 470 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 927 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 470 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 24 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 60 680 դեպք: Այստեղից ապաքինվել է 45 042 պացիենտ, մահացել է 499 մարդ:
Ստացիոնարում դիտարկման տակ է ՝ 4 780 պացիենտ, իսկ կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 879 քաղաքացի:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: