Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 901 նոր դեպք, ապաքինվել է 2 799 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 901 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 799 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 34 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 57 753 դեպք: Այստեղից ապաքինվել է 42 572 պացիենտ, մահացել է 475 մարդ:
Ստացիոնարում դիտարկման տակ է ՝ 4 691 պացիենտ, իսկ կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 879 քաղաքացի:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: