Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1186 նոր դեպք, ապաքինվել է 278 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 186 նոր դեպք և ընդհանուր առմամբ գրանցված դեպքերի թիվը հասել է 18 663-ի:
Այս մասին հայտարարել է ինֆեքցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեն:
Նրա խոսքով, ապաքինվել է ևս 278 պացիենտ:
Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 192 դեպք: