Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 928 նոր դեպք, ապաքինվել է 604 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 928 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 28 431 դեպք: Ապաքինվել է ևս 604 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 767:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 8 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 201:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 112 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 3 766 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 268:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 941 դեպք: