Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 791 նոր դեպք, ապաքինվել է 2 413 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 791 նոր դեպք: Այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, կառավարության աշխատակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 40 727 դեպք: Ապաքինվել է ևս 2 413 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 25 104:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 28 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 335:
Նաթիա Մեզվրիշվիլիի տեղեկությամբ, կարանտինի ռեժիմում գտնվում է 3 007 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 29 565 անձ: Վարակվածներից 4 188 մարդ բուժվում է հիվանդանոցում, իսկ 8 870 մարդ տանը:
Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 673 դեպք, ապաքինվել էր 2 881 պացիենտ: