Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք, ապաքինվել է ևս 23 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 939 դեպք: Ապաքինվել է ևս 23 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 817:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը: