Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է չորս մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է չորս մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1179 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 959:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6919 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 251-ը: