Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է ևս չորս մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 924 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 785:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2819 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը: