Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք, ապաքինվել է ևս 6 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 805 դեպք:
Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 650:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2424 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 304-ը: