Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1 595 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1 595 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 13 752 թեստ, այստեղից 5 904-ը՝ հակագենի արագ թեստով և 7 848-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 7,18%, վերջին 14 օրը –4,99%, վերջին 7 օրը –5,47%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 312 445 դեպք: Ապաքինվել է ևս 1 595 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 293 052:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 151 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 91 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 040»,- նշված է տեղեկության մեջ: