Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք, ապաքինվել է 4 227 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա տեղեկությամբ, վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 227 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 209 462 դեպք, այստեղից ապաքինվել է 184 668 պացիենտ, մահացել է 2 140 մարդ:
Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 489 քաղաքացի, 6 627 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 1 824 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:
Դեկտեմբերի 20-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք, ապաքինվել էր 4 599 մարդ: