Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք, ապաքինվել է 672 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 811 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 672 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 34 668 թեստ, այստեղից 19 809-ը՝ հակագենի արագ և 14 859-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,34%, վերջին 14 օրվանը –2,54%, վերջին 7 օրվանը –2,36%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 356 179 դեպք: Այստեղից ապաքինվել է 341 775 մարդ, մահացել 5 096 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 216 742 մարդ, օրեկան՝ 4 569:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 40 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 935 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 599 անձ:
երեկ, հունիսի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 092 դեպք, ապաքինվել է 775 պացիենտ, մհացել է 23 մարդ: