Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ապաքինվել է 932 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 932 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 850 փորձարկում, այդ թվում 10 718-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 132-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 256 287 դեպք, այստեղից բուժվել է 246 459 մարդ, մահացել է 3 127 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 538 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 770 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 346 պացիենտ:
Հիշեցնենք, հունվարի 27-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 742 դեպք, ապաքինվել էր 1 081 պացիենտ: