Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք, ապաքինվել է 298 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 298 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 8 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 751 փորձարկում, այդ թվում 23 361՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 390-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 2,19%, վերջին 14 օրվանը՝ 1,69%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,6%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 281 145 դեպք, այստեղից ապաքինվել է 272 899 մարդ, մահացել է 3 773 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 263 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 624 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 214 անձ:
Հիշեցնենք, մարտի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 171 նոր դեպք, ապաքինվել էր 382 պացիենտ: