Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք, ապաքինվել է 861 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 861 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 469 թեստ, այստեղից 15 944-ը՝ հակագենի արագ և 14 525-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,15%, վերջին 14 օրվանը –2,43%, վերջին 7 օրվանը –2,45%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 361 484 դեպք: Այստեղից ապաքինվել է 347 653 մարդ, մահացել 5 228 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 245 380 մարդ, օրեկան՝ 2 792:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 33 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 612 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 579 անձ:
Երեկ, հունիսի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 773 դեպք, ապաքինվել է 575 պացիենտ: