Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք, ապաքինվել է 569 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 569 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 335 փորձարկում, այդ թվում 10 591-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 744-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 261 620 դեպք, այստեղից ապաքինվել է 252 815 մարդ, մահացել է 3 269 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 485 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 231 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 274 պացիենտ:
Հիշեցնենք, փետրվարի 5-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 538 նոր դեպք, ապաքինվել է 498 պացիենտ: