Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք, ապաքինվել է 1 456 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 456 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 17 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 248 փորձարկում, այդ թվում 4 979-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 269-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 518 դեպք, այստեղից բուժվել է 242 085 մարդ, մահացել է 3 055 պացիենտ:
Այս փուլում ունենք վարակման 8 352 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 272 մարդ: ՈՒնենք 697 ծանր հիվանդ, նրանցից 195-ը միացված են արհեստական շնչառության սարքին: 443 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում: 4 637 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային տարածքներում գտնվում է 511 մարդ, ինքնամեկուսացման մեջ է 20 443 մարդ:
Բացի այդ, հունվարի 23-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 998 դեպք, ապաքինվել էր 1 892 պացիենտ: