Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, ապաքինվել է 469 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 469 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 244 փորձարկում, այդ թվում 11 615-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 629-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,98%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,64%, իսկ վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,41%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 263 601 դեպք, այստեղից ապաքինվել է 255 385 մարդ, մահացել է 3 311 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 421 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 094 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 316 պացիենտ:
Հիշեցնենք, փետրվարի 9-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 829 նոր դեպք, ապաքինվել էր 566 պացիենտ: