Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 128 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 128 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 652 փորձարկում, այդ թվում 22 203՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 449-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,81%, վերջին 14 օրվանը՝ 1,52%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,45%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 693 դեպք, այստեղից ապաքինվել է 275 685 մարդ, մահացել է 3 658 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 206 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 376 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 133 անձ:
Հիշեցնենք, մարտի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել էր 328 պացիենտ: