Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք, ապաքինվել է 911 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 911 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 18 737 թեստ, այստեղից 9 329-ը՝ հակագենի արագ և 9 408-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,78%, վերջին 14 օրվանը –2,46%, վերջին 7 օրվանը –2,66%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 358 881 դեպք: Այստեղից ապաքինվել է 344 748 մարդ, մահացել 5 160 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 233 488 մարդ, օրեկան՝ 3 583:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 44 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 762 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 589 անձ:
Երեկ, հունիսի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 769 դեպք, ապաքինվել է 460 պացիենտ, մհացել է 17 մարդ: