Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք, ապաքինվել է 96 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 96 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 127 փորձարկում, այդ թվում 14 103՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 024-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 2,32%, վերջին 14 օրվանը՝ 1,50%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,83%:
Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 650 դեպք, այստեղից ապաքինվել է 267 111 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 613:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 243 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 342 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 111 անձ:
Հիշեցնենք, մարտի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 139 նոր դեպք, ապաքինվել էր 129 պացիենտ: