Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 1 201 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 504 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 201 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 18 288 թեստ, այստեղից 8 505-ը՝ հակագենի արագ և 9 783-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,76%, վերջին 14 օրվանը –2,92%, վերջին 7 օրվանը –2,99%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 349 098 դեպք: Այստեղից ապաքինվել է 333 505 մարդ, մահացել 4 910 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 172 216 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 4 884:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 25 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 418 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 630 անձ: