Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է վեց մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1160 դեպք: Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 935։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6489 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337֊ը: