Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, ապաքինվել է 491 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, ապաքինվել է 491 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 491 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 12 700 փորձարկում, այդ թվում 7 777-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 923-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 258 111 դեպք, այստեղից բուժվել է 249 028 մարդ, մահացել է 3 178 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 545 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 677 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 304 պացիենտ:

Հիշեցնենք, հունվարի 30-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի  676 նոր դեպք, ապաքինվել էր 1 441 պացիենտ: