Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 472 նոր դեպք, ապաքինվել է 318 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 472 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 10 225 դեպք: Ապաքինվել է ևս 318 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 5 553:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս երեք մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 66-ի:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 574 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվը հասնում է 1 338-ի: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 508 դեպք, մահացել էր հինգ պացիենտ: