Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 464 նոր դեպք, ապաքինվել է 454 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 464 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 454 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 15 649 փորձարկում, այդ թվում 8 002՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 647-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,97%, վերջին 14 օրվանը՝ 1,85%, իսկ վերջին 7 օրվանը՝ 2,01%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 283 833 դեպք, այստեղից ապաքինվել է 274 599 մարդ, մահացել է 3 811 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 243 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 822 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 231 անձ:
Հիշեցնենք, մարտի ապրիլի 3-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 580 նոր դեպք, ապաքինվել էր 215 պացիենտ: