Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1729 դեպք:
Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1321։
Կարանտինի ռեժիմում է մնում 5 882, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 մարդ: