Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 762 նոր դեպք, ապաքինվել է 3 953 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 942 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 953 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 43 հիվանդ:
Երեկ, հոկտեմբերի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 942 նոր դեպք, ապաքինվել է 4 650 պացիենտ, մահացել 46 մարդ:
stopcov.ge-ի տվյալներով, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 48 090 թեստ, այստեղից 35 647-ը արագ, իսկ 12 443-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,05 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,97 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 698 944 դեպք, որից 639 564 հիվանդ ապաքինվել է, 9 831-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 955 943 պատվաստում, օրական ՝ 4 927 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 186 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 975 վարակված: