Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, ապաքինվել է 17 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, ապաքինվել է 17 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1548 դեպք: Ապաքինվել է 17 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1270։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6059 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 239-ը: