Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք, ապաքինվել է 415 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 415 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 934 փորձարկում, այդ թվում 15 926՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 008-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,41%, վերջին 14 օրվանը՝ 1,65%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,68%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 280 301 դեպք, այստեղից ապաքինվել է 272 219 մարդ, մահացել է 3 751 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 301 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 605 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 203 անձ:
Հիշեցնենք, մարտի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 490 նոր դեպք, ապաքինվել էր 219 պացիենտ: