Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, ապաքինվել է 119 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում ապաքինվել է 119 մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 349 փորձարկում, այդ թվում 14 742-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 607-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրական ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,42 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,7 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,3 տոկոս:
Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 271 739 դեպք, այստեղից ապաքինվել է 265 805 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 541:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 258 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 477 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 151 անձ:
Հիշեցնենք, մարտի 2-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 461 նոր դեպք, ապաքինվել էր 163 պացիենտ: