Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, ապաքինվել է 1 195 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 195 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 12 207 թեստ, այստեղից 6 581-ը՝ հակագենի արագ և 5 626-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,95%, վերջին 14 օրվանը –3,41%, վերջին 7 օրվանը –2,8%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 343 963 դեպք: Այստեղից ապաքինվել է 327 618 մարդ, մահացել 4 773 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 138 914 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 763:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 44 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 829 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 658 անձ:
Բացի այդ, մայիսի 30-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 723 դեպք, ապաքինվել էր 1 407 պացիենտ: