Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, ապաքինվել է 652 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 652 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 345 փորձարկում, այդ թվում 12 173-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 172-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,85%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,06%, իսկ վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 2,76%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 265 557 դեպք, այստեղից ապաքինվել է 258 093 մարդ, մահացել է 3 352 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 212 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 1 948 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 238 պացիենտ:
Հիշեցնենք, փետրվարի 13-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 535 դեպք, ապաքինվել էր 757 պացիենտ: